Բարև Ձեզ: Այսօր մենք կխոսենք շատ կարևոր մի թեմայի մասին: Կիմանանք յուղերի ստանդարտների,որակի և տարբերությունների մասին:
Ամենասկզբից կցանկանայի նշել , որ գոյություն ունի 3 ստանդարտ, դրանք են ՝ API , GF և ACEA :
Առաջինը դա Ամերիկյան ստանդարտն է, որին հետևում են համարյա բոլոր արտադրողները: GF-5 ավելի ճապոնական և կորեական որակի չափանիշ է , իսկ ահա ACEA դա եվրոպական որակն է:
Հենց սկզբից նշենք , որ բոլոր յուղերը բաժանվում են կարգերի և դրանք ներկայումս 5-ն:
Խումբ I և II բազային յուղերը,որոնք հանքային յուղեր են: Առաջին խումբն ունի մաքրման ցածր աստիճան և ծծմբի, ազոտի բարձր պարունակություն, ինչի հետևանքով արագ օքսիդանում է ։ Ուստի, 1-ին խումբը ունի ցածր գործառնական հատկությունները և չի օգտագործվում կամ օգտագործվում է միայն էժան յուղերի մեջ: Մաքրման աստիճանը երկրորդ խմբի ավելի բարձր է, քան առաջին, և ավելի բարձր գործառնական հատկություններ ունի: Համեմատած սինթետիկ յուղերի, նրանք դեռ բավարար բարձր չեն:
Կիսասինթետիկ յուղերը հաճախ II և III խմբերի խառնուրդն են, որոշ արտադրողների մոտ I և III:
Յուղերի III, IV և V խմբեր – սինթետիկ.
Երրորդ եւ չորրորդ խմբերն ունեն նմանատիպ գործառնական հատկություններ:
Ունեն բարձր մածուցիկության ցուցանիշը համեմատ I և II խմբերի,որի հետևանքով ապահովում են աշխատանք ավելի լավ ցածր ջերմաստիճանում և ապահովում մեկնարկային հատկությունները:
Հագեցեծվածույթյունը ածխաջրածինի պարունակությամբ գրեթե 100% է, ավելի կայուն են ջերմային օքսիդանալու դեմ, դանդաղ են օքսիդանում, դանդաղ են դեգրադացվում և հնանում, նրանց աշխատանքի ժամկետը ավելի բարձր է I և II-ի համեմատ:
Մածիկությունը III եւ IV խմբերի, ավելի ցածր է համեմատ I եւ II.
Այս հատկությունների շնորհիվ, սինթետիկ յուղերի սպառումը (վառվել, ցնդել) փոքր է, ինչպես նաեւ սինթետիկ յուղերը ավելի կայուն մածուցիկության հատկանիշներ ունեն երկարատև աշխատանքի ժամանակ:
III և IV խմբերի միջև շփման ավելի ցածր գործակիցը և ավելի բարձր յուղող հատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ մոլեկուլները III և IV խմբում միատարր են, մոլեկուլների չափը համաչափ է, այն ձեռք է բերվում սինթեզի տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, բայց ահա I և II մոլեկուլները տարբեր չափերի են, քանի որ դրանք ստացվում են մաքրման տեխնոլոգիաի շնորհիվ:
Այս խմբում կարելի է դասել նաև ՊԱՈ տեսակը: Այն ամբողջությամբ ստացվում է գազային հումքից և կոչվում է Պոլի Ալֆա Օլեֆին:
Յուղերի հինգերորդ խումբը հիմնականում օգտագործվում է արդյունաբերության մեջ և հազվադեպ է օգտագործվում ավտոարդյունաբերության մեջ: Երրորդ և չորրորդ խմբերը, ընդհակառակը, այստեղ լայն կիրառություն են ստացել
Շարունակելով այս թեման պետք է նշել, որ այս խմբերի հետ միասին ստեղծվել է և թարմացվում է յուղերի որակները, հավելումները և մարդկանց ավելի հասկանալու համար այն նշվում է յուղի ամանի վրա, համապատասխան մակնշմամբ:

Այստեղ դուք տեսնում եք մեքենաների արտադրության թվերը և իրենց շարժիչների համար նախատեսված յուղի որակի ստանդարտը: Օրինակ SN PLUS ը ներկայումս ամենաբարձր որակն է, որը մեզ պատրաստում է նոր, ավելի բարձր որակին՝ SP:
S նշնակում է Service classes, իսկ C Նշանակում է Commercial և նախատեսված է դիզելային շարժիչների համար:

Ինչպես տեսնում ենք , ներկայումս ակտուալ է CK-4 , բայց ցավոք 2019 թվականի դրությամբ, ՀՀ -ում ամենաօգտագործվող որակը մնում է CF և որոշ դեպքում CI-4, որը թանկ է:
ACEA ի հետ կապված կարող եմ նշել, որ սկզբունքը նույն է, և քանի որ ՀՀ-ում շատ քիչ յուղեր կան ACEA կոդավորումով նշված, ըստ ինձ հարկավոր չէ շատ կանգ առնել նրա վրա:
Նաև շատ կարևոր է նշել, որ բոլոր յուղերը (մոտ 95%) ունեն 2 թույլտվություն՝ դիզել և բենզին: Օրինակ՝

Եղեք ուշադիր, չի կարելի խառնել Սինթեթիկ յուղը մինեռալ յուղի հետ:
Շատ կարևոր է իմանալ նաև, որ և 10w-40, 5w-30 ը և 20w-50 ը կարող են լինել և սինթեթիկ և կիսասինթեթիկ և մինեռալ: Ինչպես վեևի նկարում տեսնում եք, գրված է Full Synthetic,որը նշանակում է ամբողւովին սինթեթիկ:
Դուք կարող եք խառնել 20w-50, 10w-40, 5w-30 յուղերը եթե նրանք կիսասինթեթիկ են, իսկ եթե նրանցից ոմանք սինթեթիկ են , իսկ ոմանք կիսասինթեթիկ, խորհուրդ չի տրվում խառնել միմյանց:
Օրինակ շատ յուղեր՝ Gazprom, Lukoil, ունեն 2-3 տեսակ 10w-40: Առաջինը կիսասինթեթիկ է, 2-ը մինեռալ և խորհուրդ չի տրվում ավելացնել օրինակ 4L Super Lukoil Ի վրա 1 լիտր 10w-40 Standart lukoil:
Այս գրաֆիկում դուք կարող եք տեսնել, թե որքան ջերմաստիճանի պետք է դիմանա սերտիֆիկացված յուղը:

Դուք կարող եք լցնել բոլոր այն յուղերը, որոնց վրա գրված է BMW կամ ինչ որ այլ անվանում, բայց արդյոք արժը վճարել այդքան գումար գրվածի համար: Նույն BMW ի յուղը լցնում է SHELL -ը ԱՄՆ-ում: Նույնիսկ պաշտոնապես, ԱՄՆ-ում BMW-ն խորհուրդ է տալիս SHELL: Եթե ունեք հարցեր, գրեք մեզ ներքևի մեկնաբանություն բաժնում, մենք անպայման կպատասխանենք Ձեզ: