K1 Lube 5W-20 5L

5W-20 շարժիչային յուղ K1Lube ․ որակ և հուսալի պաշտպանություն շարժիչին քաղաքում և երկար երթուղիներին։ Մածուցիկությունը՝ 5W-20․ թույլտվություններն ու բնութագրերը՝ ապրանքի էջում։

K1Lube

15 500 ֏

Առկա է

Արտիկուլ: 98

Խանութի կոդ: k 5/20 5

Շտրիխ կոդ: 8801471215250

Բնութագրեր

ԲրենդK1 Lube
Յուղի տեսակ5w-20, Ամբողջովին սինթեթիկ
API / ILSACSP-RC, GF-6A

Նկարագրություն

K1 Lube GX SP 5W-20 բարձրակարգ շարժիչային յուղ է, ստեղծված VHVI հիմքային յուղերի և ժամանակակից բարձր արդյունավետ հավելումների հիման վրա։

Այն համապատասխանում է API SP-RC, ILSAC GF-6A միջազգային ստանդարտներին՝ դարձնելով այն լավագույն ընտրությունը ժամանակակից բենզինային շարժիչներով ավտոմեքենաների համար։

Յուղը ապահովում է․

Գերազանց պաշտպանություն մաշվածությունից և շփումից

Վառելիքի խնայողության բարձրացում և շարժիչի արդյունավետ աշխատանք

Հուսալի պաշտպանություն ԳՌՄ շղթայի մաշվածությունից

LSPI երևույթի կանխարգելում՝ կարևոր T-GDI, GDI, DOHC, EFI, VVT համակարգերով շարժիչների համար

Ցածր ջերմաստիճանային հատկությունները հեշտացնում են շարժիչի գործարկումը սառն եղանակին, իսկ բարձր ջերմային կայունությունն ու օքսիդացման դիմադրությունը կանխում են յուղի քայքայումը, ֆիլտրերի խցանումը և նստվածքի առաջացումը։

Սա զգալիորեն երկարացնում է շարժիչի կյանքը և նվազեցնում սպասարկման ծախսերը։

Բացի այդ, յուղը հարստացված է Ester տեխնոլոգիայով, որը ապահովում է լրացուցիչ կայունություն բարձր ջերմաստիճաններում, ամրացնում է յուղային թաղանթը և բարձրացնում շարժիչի պաշտպանությունը ծայրահեղ պայմաններում։

K1 Lube GX SP 5W-20 ընտրելով՝ դուք ձեր ավտոմեքենային տրամադրում եք առավելագույն պաշտպանություն, բարձր արդյունավետություն և վստահելի աշխատանք ցանկացած պայմաններում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր մածուցիկությամբ շարժիչային յուղեր ունեք։

0W-20, 5W-20, 5W-30, 5W-40, 10W-40, 15W-40 և 20W-50՝ Homo, K1 Lube, Mannol, Chempioil և Polaris ապրանանիշներով․ սինթեթիկ, կիսասինթեթիկ և մինեռալ։ Մածուցիկությունն ընտրեք ձեռնարկի նշվածով․ գինն ու ծավալը՝ ապրանքի էջում։

Որքա՞ն են արժենում շարժիչային յուղերը։

Homo, K1 Lube, Mannol, Chempioil և Polaris՝ սինթեթիկ, կիսասինթեթիկ և մինեռալ, 1-ից մինչև 20 լիտր տարաներով․ որակ և խնամք ձեր շարժիչի համար։ Գինն ու ծավալը նշված են յուրաքանչյուր ապրանքի էջում։

Ի՞նչ առաքման եղանակներ կան։

Երևանում՝ առաքում, վերցնել տեղում, Հայփոստ և Pickup.am առաքիչ․ Հայաստանի մյուս հասցեներին՝ Pickup.am։ Հայփոստի սակագույնը սկսվում է 320 դրամից՝ ըստ քաշի, ապահովագրությունը՝ 5%։ Զամբյուղը ցույց է տալիս ձեր հասցեի գինը։

Թարմացվել է: 2026-10-05